|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է խաղաղ համաձայնագրերի, Իրանի, տարածաշրջանային մարտահրավերների և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խթանման հարցերը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը:
«Նեթանյահուն այս երեկո զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Զրույցը շատ ջերմ ու ընկերական է եղել և տևել մոտ մեկ ժամ», - հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են խաղաղ համաձայնագրերի հետագա առաջխաղացումը, իրանական սպառնալիքը, տարածաշրջանային մարտահրավերները և պայմանավորվել են շարունակել երկխոսությունն ու միասին աշխատել Իսրայելի և ԱՄՆ-ի ամուր դաշինքի ամրապնդման ուղղությամբ»,- հավելել է Իսրայելի նախագահի գրասենյակը:
Միացյալ Նահանգների նախագահը և Իսրայելի վարչապետը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումը և համաճարակի դեմ պայքարը:
Times of Israel-ը նշում է, որ սա Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջին խոսակցությունն է Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո: