|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունաստանի Հերակլիոն կղզու համալսարանական հիվանդանոցում 85-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 8 րոպե անց մահացել է:
Տարեց մարդը պատվաստվելուց հետո նստած է եղել ընդունարանում և հանկարծ ընկել է: Բժիշկներն անմիջապես վազել են նրա մոտ և օգնել, բայց մինչև նրան տարել են վերակենդանացման բաժանմունք՝ մահացել է:
Նախնական գնահատականով`տարեց մարդու մահը վրա է հասել այլ պատճառներից, որոնք կապված չեն պատվաստման հետ:
Բժիշկները համարել են, որ դա հանկարծակի մահ է եղել, որը համընկել է պատվաստման հետ: