|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ում բժիշկը մահացել է Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց ընդամենը երկու շաբաթ անց. գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նրա կնոջը:
Հանգուցյալ Հայդի Նեկելմանի կինն ասել է, որ իր 56-ամյա ամուսինը՝ Գրեգորի Մայքլը, պատվաստվել է դեկտեմբերի 18-ին, իսկ 16 օր անց մահացել է:
«Իմ կարծիքով՝ նրա մահը 100 տոկոսով կապված էր պատվաստանյութի հետ: Այլ բացատրություն չկա»,- ասել է Նեկելմանը:
Նրա խոսքով՝ Մայքլը ակտիվ կյանքով էր ապրում, չէր ծխում, միայն երբեմն ալկոհոլ էր օգտագործում: Բացի այդ՝ նրա մոտ հիվանդություններ չէին հայտնաբերվել:
Պատվաստումից երեք օր անց տղամարդը ձեռքերին և ոտքերին կարմիր բծեր է նկատել, ինչը նշանակում է ենթամաշկային արյունազեղում: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է տրոմբոցիտների սուր պակաս: Բժիշկները փորձել են փրկել տղամարդուն, բայց հունվարի 3-ին տղամարդը մահացել է գլխուղեղի արյունազեղումից:
Pfizer-ի մամուլի ծառայությունը շեշտել է, որ իրենք հետաքննում են Մայքլի մահը: Ընկերության մասնագետները նշել են նաև, որ իրենք դեռ ուղիղ կապ չեն տեսնում պատվաստանյութի և տղամարդու մահվան միջեւ: