|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարան կարող է քննարկել Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման հարցը միայն այն դեպքում, եթե այլ արտաքին ուժեր դուրս գան հյուսիսաֆրիկյան՝ նավթով հարուստ երկրից. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայված են Լիբիայում, որի նպատակը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը ուժերը մարզելն է»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում TRT-ն:
Թուրքիան աջակցում է ԼԱՀԿ-ին գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերի դեմ հակամարտությունում։ Հաֆթարին, ի թիվս այլ երկրների, աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը: