|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
2020 թվականին տարածաշրջանում գրանցվել է 1650 երկրաշարժ, որոնցից ամենաուժգինը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ 5.9 մագնիտուդով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
«Իրանում տեղի ունեցած երկրաշարժը գրանցվել էր ՀՀ-ի հետ սահմանից մոտ 100-120 կմ հեռավորության վրա: Սյունիքի մարզում երկրաշարժը զգացվել էր ոչ բոլորի կողմից, քանի որ հեռավորությունը մեծ էր: Անցյալ տարի երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ՝ Իգդիրի տարածքում, որը բնակչությունը զգացել էր, սակայն այն թույլ էր՝ 4.1 մագնիտուդ»,- նշել է Մարգարյանը: