|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ, 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով:
Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին և 0.4%-ը`այլ նյութերին:
Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը և մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը: