|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոահիմ Յոզեֆ Վիլհելմ Բրունսի նշանակման կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Պաուլուսին իր պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերություններում ունեցած մեծ ավանդի համար` նրան պարգևատրելով «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:
Միաժամանակ շնորհավորելով գնդապետ Յոահիմ Յոզեֆ Վիլհելմ Բրունսին ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-գերմանական ռազմական համագործակցությունը տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ: