Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան՝ Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Նիկոլ Փաշինյան, ձեզ հավանաբար արդեն տեղեկացրել են, որ վաղը ես էլ եմ լինելու Ալմաթիում։ Սակայն, ձեզ հետ առնչվելու որևէ ցանկություն չունեմ։ Ի դեպ, ես քաջատեղյակ եմ, որ էմիսարների օժանդակությամբ կապ հաստատելու սովորություն ունեք, բայց իմ պարագայում դա ինչպես միշտ ապարդյուն է լինելու։ Այդ իսկ պատճառով չհամարձակվեք՝ էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով։ Դուք շատ լավ գիտեք, որ չեք կարող ինձ լռեցնել, որովհետև իմ հայրենասիրությունը և արժանապատվությունը վեր են բոլոր ձեր առաջարկներից։
Վաղ, թե ուշ, արդարությունը վերականգնվելու է՝ ես կվերադառնամ հայրենիք, իսկ դուք կհայտնվեք բանտում։ Մինչդեռ՝ Ղազախստանում զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ»: