|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կիևի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Օլես Գոնչարի փողոցը Ալեքսեյ Նավալնիի անունով անվանափոխելուն՝ ապակոմունիզացիայի շրջանակներում: Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շեշտել է, որ այս կերպ պատգամավորները ոչ միայն կատարել են կոմունիստական քարոզչությունն արգելող օրենքը, այլև աջակցել են «ռուս քաղբանտարկյալին»:
«Ալեքսեյ Նավալնին էթնիկ ուկրաինացի է, և իսկական ուկրաինացին միշտ պայքարում է Ռուսաստանում կոռուպցիայի դեմ: Դրա համար նա բանտարկվել է սրիկա Պուտինի կողմից: Որպեսզի նա չհիասթափվի և չդադարի պայքարել, մենք պետք է աջակցենք նրան, ուստի որոշել ենք փողոցն անվանակոչել նրա անունով: Ինչ վերաբերում է Օլես Գոնչարին, ես հիշում եմ, թե ինչպես էի ես նրան սովորել սովետական դպրոցում, չեմ հիշում, թե ինչ եմ սովորել, բայց եթե գրողը դպրոցական ծրագրում էր, նա, հավանաբար, կոմունիստ էր»,- եզրափակել է քաղաքապետ Կլիչկոն:
Կիևում արդեն սկսվել է Գոնչարի փողոցի երկայնքով ցուցանակների ակտիվ փոխարինումը: Նախատեսվում է այդ գործընթացն ավարտել մինչև շաբաթվա վերջը: