|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է պետական գնումներին մասնակցած անձի բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել է բողոքի քննությանը։
Մասնավորապես, պետական գնումներին մասնակցած անձը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով բարձրացրել է խնդիր, որ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու ընթացակարգ՝ խնդրելով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը։
2020 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բողոքներ քննող անձի կողմից հերթական անգամ ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննությանը։
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հօգուտ տնտեսվարողի Պաշտպանի դիրքորոշումը, և արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։