|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ:
Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները:
Հանդիպման ավարտին որոշվել է, որ քաշաթաղցիներից երկու ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որի ժամանակ քաշաթաղցիները կներկայացնեն խնդիրների լուծման իրենց մոտեցումները: