|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 30-ին Արցախում կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 291 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: