|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 477-ով, մահացել է եւս 21 մարդ, հաղորդում է РИА Новости-ին։
Մեկ օր առաջ հաղորդվել էր վարակման 630 և մահվան 13 նոր դեպքերի մասին:
Ընդհանուր առմամբ Գերմանիայում գրանցվել է COVID-19 վարակի 192 556 դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսով մահացել է 8948 մարդ: Ապաքինվել է մոտ 177 100 մարդ։
Վարակման առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Բավարիայում (48 202), Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում (42 150) եւ Բադեն-Վյուրտեմբերգում (35 476): Բեռլինում արձանագրվել է վարակի 8096 դեպք։