|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել այսօր, գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:
Աննա Հակոբյանին տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կկատարի մոտ երկու ժամից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով:
Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել: Թե այս անգամ ԱՄՆ ինչ այցով է մեկնել Փաշինյանի տիկինը, փորձեցինք ճշտել նրա օգնականներից, նաև վարչապետի մամուլի խսնակից, սակայն մեր նամակներն ու զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց երկրորդ աղբյուրից ևս հաստատել լուրը, ըստ այդմ՝ Աննա Հակոբյանն այսօր գիշեր Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, մեզ ասացին՝ նրան ուղեկցել են անվտանգության երկու աշխատակից միայն»։