|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ивета Тоноян (Iveta Tonoyan)ը իմ ճանաչած ամենապարկեշտ, ամենաբարեկիրթ ու ամենակոռեկտ քաղաքական գործիչներից է: Լավ մարդ, լավ մասնագետ, լավ քաղաքացի... որին այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով քաշքշում ու բռնության էին ենթարկում:
Եվ այս սարսափելի պատկերը շատ ուշադիր պետք է նայեն հատկապես Իմ քայլի կանայք, շատ ուշադիր պետք է նայեն Աննա Հակոբյանն ու իր աղջիկները: Շատ ուշադիր պետք է նայեն Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագետները, որ հիմա լռում են և հետո էլ պարտավոր են լինելու լռել:
Կյանքը ու հատկապես բռնությունը բումերարանգներ են: Պետք է լավ նայեն ու պատրաստվեն նույն բանին, որովհետև իրենք այսօր ցանում են այն, ինչը վաղը պարտադիր հնձելու են: Որովհետև Նիկոլ Փաշինյանի ձեռքին խաղալիք դարձած ռեպրեսիվ ապարատը վաղը իրենց հետ է վարվելու այնպես, ինչպես այսօր վարվեց Իվետայի հետ:
Պինդ կաց Իվետա ջան...»։