|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները գնալով ավելի թշնամական են դառնում, բայց դա չի բացառում երկու երկրների համագործակցությունը. հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետդեպարտամենտում լրագրողների հարցերին պատասխանելիս. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները թերևս ամենակարևորն են աշխարհում: Դրանք հիմնականում կձևավորեն ապագան, որում բոլորս կապրենք: Բայց ավելի ու ավելի հաճախ հարաբերություններում առաջանում են թշնամական որոշ ասպեկտներ, դրանք ունեն մրցակցային կողմեր: Եվ համագործակցության ասպեկտները գտնվում են մեր երկուստեք հետաքրքրության ոլորտներում, որտեղ մենք փորձում ենք աշխատել միասին»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ շեշտելով, որ այդ ընդհանուր շահերի ոլորտը ներառում է իրավիճակը կլիմայի շուրջ:
Անցյալ շաբաթ Սենատի լսումների ժամանակ Բլինքենն ասել էր, որ ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք գործելու է «ուժի դիրքերից»՝ ապավինելով դաշնակիցներին և հզորացնելով իր ռազմական ուժերը: