Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, իմանալով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, առանց վարանելու շտապել է նրանց օգնության, ծանր վիրավորում ստացել և կյանքը տվել հայրենիքին:
Արտակ Մարտիրոսյանը 16 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: 2 տարի ծառայել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում։ Նրա նախաձեռնությամբ կահավորվել է «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնի հրաձգարանը։
Անասելի հպարտությամբ ու կարոտով են շարունակում ապրել անմահ հերոս փոխգնդապետ Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: