24 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.63 |
GBP | ⚊ | 481.74 |
GEL | ⚊ | 145.81 |
RUB | ⚊ | 4.18 |
USD | ⚊ | 390.04 |
Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասաց նա:
Թովմասյանը կոչ արեց աշխրահասփյուռ հայությանը, Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ եւ անկախ ապրելու եւ արարելու կամքին:
«Հարգելի պատգամավորներ, մենք այլեւս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին»,- եզրափակեց նա: