|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դարդանելում (թուրք․ անվանումը՝ Չանաքքալե) գտնվող հայկական եկեղեցու մկրտարանը լիովին քանդվել է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է Canakkaleolay.com կայքէջը։
Ըստ աղբյուրի՝ Դարդանելի Ֆեվզիփաշա թաղամասում կառուցված այս հայկական եկեղեցու շնորհիվ ներկայում Զաֆեր (Հաղթանակ) անունը կրող հրապարակը նախկինում Եկեղեցու հրապարակ է կոչվել։ Աղբյուրը նաև նշում է, որ սույն հայկական եկեղեցու տարածքում այժմ գտնվում է Չանաքքալեի «Մարտի 18» համալսարանը։
Չանաքքալեի քաղաքապետարանի իրավասուները թուրքական աղբյուրին հայտնել են, թե իրենք մկրտարանի քանդվելու վերաբերյալ գրություն են հղել Մշակութային հարստությունների պահպանման շրջանային տնօրինություն և վերջինից համապատասխան գործողություններ են ակնկալում։
http://www.canakkaleolay.com/Tarihi-yapi-saygi-bekliyor–52127
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net