|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մինչեւ հունվարի 30–ը Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ հարցերը։ Թե հանդիպումը ե՞րբ է տեղի ունենալու, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ այն կլինի մոտ օրերս, ամսաթիվն ու ժամը դեռ ճշտվում են:
«Օրակարգում ընդգծված չէ որեւէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,– հավելել են փոխվարչապետի գրասենյակից։
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 27–ին, որին հայկական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականից՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։