|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայրենիքի փրկության շարժումը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների մարզային այցելությունները շարունակվում են:
Վաղը՝ հունվարի 26-ին, Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, որտեղ կհանդիպի արարատցիների հետ, կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը, կպատասխանի արարատցիներին հուզող հարցերին:
Հանդիպումը տեղի կունենա Արարատի մշակույթի կենտրոնում ժամը 13:00-ին:
Հ.Գ.
Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ժամը 11:30 լինել Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ վրանի մոտ, որտեղից կապահովվի նրանց տեղափոխումը Արարատ»: