|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Երկրորդ դասարցիների համար արձակուրդները կլինեն մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը: Մյուս դասարանների համար նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»,-ասաց նա:
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ. «Մասնավորապես՝ 12-րդ դասարանների պարագայում, որտեղ ունենք պետական քննությունների կազմակերպման եւ զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին»: