|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան լազերային չափագրող սարքեր ու այլ ինժեներական սարքավորումներ է փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Սարքավորումները տրամադրվել են որպես դրամաշնորհ: Դրանք կտրամադրվեն Վրաստանի պաշտպանության ուժերի ինժեներական զորքերին:
Թուրքական կողմից սարքավորումների փոխանցման մասին փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Բուրաք Ալթըները, իսկ վրացական կողմից՝ Վրաստանի ՊՆ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Իոսիֆ Նիկոլեիշվիլին:
«Այս սարքավորումները կնպաստեն մեր ստորաբաժանումների կողմից առաջադրանքների արդյունավետ կատարմանը: Այս օրը Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ ռազմական համագործակցության հերթական ցուցադրումը դարձավ», - ասել է Նիկոլեիշվիլին:
Նախարարությունը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը երկար տարիներ սերտ ու հաջող համագործակցում են պաշտպանության ոլորտում: