|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրել հատուկ քաղաքային այգիների և շենքերի հարակից տարածքների սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Ստեփանակերտի Մուրացանի անվան գրադարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ, իսկ դպրոցներին և մանկապարտեզներին մարզական գույք է տրվել:
Առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ և կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:
Մայրաքաղաքն այսուհետև կունենա նաև արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նեղ մասնագիտական ուղղվածության թվով 18 բարձրակարգ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտի համաբուժարանում, 2 հիվանդանոցներում և Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցում ընդունել են հարյուրավոր հիվանդների: Բաց դռների շրջանակում անվճար բուժսպասարկում և, ըստ անհրաժեշտության, դեղորայք է տրամադրվել բոլոր այցելուներին: Կատարվել են նաև վիրահատություններ: