|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար:
Բացի այդ, ենթակառույցները ներառում են անձնակազմի բնակության համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ։