|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։ Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։