|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոտ ժամանակներս ծրագրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահնրի` այսօր տարածած հայտարարության մեջ:
Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում ամփոփել են մարտի 18-22-ը եւ ապրիլի 1-6-ը տարածաշրջան կատարած այցերի արդյունքները: Համանախագահները նշում են, որ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտագործնախարարների, նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Նրանք կարճ ներկայացրել են իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, երբ հատել են այն ապրիլի 4-ին եւ 5-ին, ընդգծել են համեմատական հանդարտությունը, որը տիրել է Նովրուզի եւ Զատիկի տոնակատարությունների օրերին:
Համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկել են նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը: