|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հայտարարել է, որ վաղը` մայիսի 22-ին սկսվող տարածաշրջանային այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղ գնալ չեն ծրագրում. տեղեկացնում է APA գործակալությունը:
Համանախագահներն այցը կսկսեն Բաքվից, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի նախագահի հետ: Հաջորդ օրը` մայիսի 23-ին, կժամանեն Երեւան:
«Դա կլինի կարճատեւ այց Բաքու եւ Երեւան, որպեսզի երկու երկրների ղեկավարության հետ քննարկենք Կրակովում արտգործնախարարների հանդիպման արդյունքները»,- ասել է Ֆորը: