|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունվարի 13-ին Նախիջևանում Իրանի գլխավոր խորհրդական Սեյեդ Ահմադ Հոսեյնին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղիների կազմակերպության ղեկավար Մահեր Ալիևը քննարկել են երկաթուղային փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցությունը. հունվարի 14-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղիների կազմակերպության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված հնարավորություններին՝ համոզմունք հայտնելով, որ իրադարձությունները շահեկան են տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համար:
Ալիևը շեշտել է, որ երկաթուղու շահագործմամբ, որի շինարարությունը գրեթե ավարտված է, կտրուկ կավելանա նաև իրանական տարածքներով տարանցման ծավալը: «Ըստ այդմ, տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանի Հանրապետությունը և Անդրկովկասի տարածաշրջանի հանրապետությունները, իրանական տարածքներով կկապվեն Բանդար Աբբասի և Պարսից ծոցի ափին գտնվող իրանական այլ նավահանգիստների հետ»,- հավելել է նա: