|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ թուրք-իրանական համագործակցության ամրապնդման ուղիները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության ուղիները, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման գործընթացների ամրապնդմանը:
Վաեզին եւ Էրդողանն անդրադարձել են նաեւ, Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, Թուրքիայում կայանալիք Աստանայի գործընթացի գագաթնաժողովի, ինպես նաեւ՝ Իրան-Թուրքիա համագործակցության համատեղ հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցերին: