|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սամվել Գալստյանի փաստաբան Վաչագան Քոսյանից։
Նշենք, որ նախկին փոխնախարարը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով ուներ ամբաստանյալի կարգավիճակ։
1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։
2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։ 2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։