|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուս խաղաղապահները Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ իրենց տները վերադարձող փախստականների ևս մի շարասյուն են ուղեկցել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է՝ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 փախստական:
Ընդհանուր առմամբ, 48 հազար 694 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրերը:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և 23 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: