|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախատեսում է Իրանին մեղադրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու մեջ. հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալությունը նշում է, որ Պոմպեոն պատրաստվում է նման հայտարարությամբ հանդես գալ Վաշինգտոնում ելույթի ժամանակ՝ հիմնվելով վերջերս գաղտնազերծված՝ ԱՄՆ հետախուզական տեղեկատվության վրա:
Ենթադրաբար, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը կարող է պարունակել մեղադրանքներ Իրանի հասցեին՝ «Ալ Քաիդա»-ի առաջնորդների համար անվտանգ ապաստան ապահովելու և խմբավորմանը աջակցելու մեջ: