|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Այդ մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Գրիգորյանը, որն ուղեկցել է նրան: «Նոր տարի նոր ռեպրեսիաներ»,- գրել է բժիշկը:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հրավիրվել է վարչություն ենթադրյալ բռնության կոչ կատարելու համար։ Դուրս գալուց հետո, նա մեկնաբանել է ոստիկանության հրավերքը.
«Պարզվում է ինչ-որ անհասկանալի պատգամավորուհի՝ Հերիքնազ մականունով, «գործ է տվել»՝ փորձելով մեղադրել ինձ բռնության կոչ կատարելու մեջ։
Փոքրիկս, սորոսիկս, իմ յուրաքանչյուր ելույթ պատրաստված է՝ մինչև անգամ ստորակետը, ձեր հիմարությունը ցույց մի տվեք, մենք առանց այդ էլ գիտենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։