|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից սահմանված տարածքում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ադրեջանական ԶԼՄ-ները:
«Այդ կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողության իրականացումը, իսկ այն խախտելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն», - նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանն իբր «երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում»:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական կենտրոնը տեղակայված կլինի Աղդամում։