|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը ում և ինչն են մոնիթորինգ, այսինքն՝ մշտադիտարկում անելու։ Այս հարցն է առանցքայինը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Առաջին հայացքով թուրքական թռչող սարքերը հայերին է հետևելու, իսկ ռուսականը' ադրբեջանցիներին, սակայն իրականությունն այլ է։
Իրականում թուրքերը ստուգելու են ռուս խաղաղապահների քանակը, որ չավելացնեն, զենքերի տեսակներն են հաշվառելու, իսկ ռուսները՝ թուրք-ադրբեջանական։ Իրականում ռուսներն ու թուրքերն իրար են մշտապես դիտարկելու։ Սա փոխում է այդ կենտրոնի խնդիրներն ու նպատակները, նաև՝ հետևանքները։ Իսկ զարգացումները խոստանում են անկանխատեսելի լինել, կամ էլ՝ կանխատեսելի։
Մեր մեծ ռեգիոնում ռազմական կուտակումներ են սկսվել, իսկ ռեգիոնի շուրջն անհանգիստ է։