|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նրանք, ովքեր դեմ են Թուրքիային Եվրամիությունում, իրականում ձգտում են ոչնչացնել Եվրոպայի ապագան. հայտարարել է Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:
Մեղադրելով եվրոպական որոշ առաջնորդների «Թուրքիայում անկարգություններ առաջացնելու» հարցում նոր մոտեցում ցուցաբերելու մեջ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ այդ առաջնորդները «երկակի ստանդարտներ են կիրառում, երբ իրենց երկրներում սկսվում են անկարգություններ»:
Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների՝ մեկ տարի տևած վայրիվերումներից հետո թուրք առաջնորդները հաստատել են դաշինքին անդամակցելու՝ երկրի թեկնածությունը՝ ասելով, որ հարաբերությունները կարող են բարելավվել այս տարի, եթե ԵՄ-ն քայլեր ձեռնարկի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ հարգանք ցուցաբերելու ուղղությամբ:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, մեկնաբանելով Անկարայի հարձակումները Եվրոպայի դեմ, իր Twitter-ում նշել է, որ Էրդողանը համեմատում է գերմանացի առաջնորդներին նացիստների հետ և սպառնում 3.6 միլիոն սիրիացի փախստականներ ուղարկել ԵՄ Թուրքիայից, բայց, ըստ ԱԶԿ-ի, «հակաթուրքական հռետորաբանությունը» (օրինակ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը) սպառնում է Եվրոպայի ապագային: