|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է առանց դիմադրության իշխանությունը չփոխանցել ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենին, նույնիսկ եթե Բայդենի կողմնակիցները «գրավեն» Սենատը և Սպիտակ տունը: Այս մասին նա հայտարարել է Ջորջիա նահանգում հանրահավաքի ժամանակ: Ելույթի ձայնագրությունը տեղադրվել է Թրամփի Twitter-ում:
«Եթե դեմոկրատները գրավեն Սենատը և Սպիտակ տունը, ապա մենք նրանց դեմ պայքարելու ենք ամբողջ ուժով, պայքարելու ենք դժոխքի պես»,- ասել է նա:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Հաղթած Բայդենի երդման արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:
Թրամփը հրաժարվում է ընդունել պարտությունը: Նա պնդում է, որ ընտրությունները կեղծվել են: Այնուամենայնիվ, մինչ այժմ քաղաքական գործչի կողմից դատարանների միջոցով արդյունքները վիճարկելու փորձերն անհաջող են եղել: Ակնկալվում է, որ հունվարի 6-ին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը կհաստատեն ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները: