|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:
Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները:
Այս հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել էր, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարվել էր նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել էր` որպես ահաբեկիչներ»: