|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։
Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելեց նաև ազգիս հերոս զավակների շիրիմներին։