|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեսանելի ապագայում Վլադիմիր Պուտինը կպատմի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին, հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1»-ի եթերում:
«Մենք իրավունք ունենք ակնկալել, որ առաջիկայում նախագահն ինքը կպատմի իր ընդունած որոշման մասին: Ինքն ասել է, որ անպայման կպատվաստվի: Նա ասել է, որ այդ որոշումն է կայացրել եւ այժմ սպասում է ֆորմալ ընթացակարգերի ավարտին»,-պատմել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:
Ինչ վերաբերում է նախագահի դստերն ու իր որոշմանը թույլ տալ դստերը կամավորագրվել պատվաստանյութը թեստավորելու համար, Պեսկովը հիշեցրել է, որ դա ամեն դեպքում Պուտինի անձնական կյանքին է վերաբերում եւ առաջարկել չանդրադառնալ այդ թեմային, հաղորդում է Վեստի.ռու-ն:
«Նա ասում է այդ մասին՝ փորձելով ցուցադրել մեր պատվաստանյութի նկատմամբ վստահության աստիճանը եւ դրա հուսալիությունը»,-հավելել է Պեսկովը: