|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կլինիկական փորձարկումների մեկնարկի շրջանակներում 18 կամավորներ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստացել. գրում է ՏԱՍՍ-ը:
Այս առնչությամբ Ռուսաստանի առողջապահության նախարարության «Բժշկության և կենսատեխնոլոգիայի ինստիտուտի» Սեչենովսկի համալսարանի տնօրեն Վադիմ Տարասովը նշել է, որ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն իրականացվել են Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան պետական բժշկական առաջին համալսարանի հիման վրա. «Ընդհանուր առմամբ գիտափորձին 38 կամավոր է ներգրավված, որոնցից 18-ն արդեն ստացել են պատվաստանյութը»,- ասել է նա։
Ըստ բժշկի՝ մնացած 20 քաղաքացիները պատվաստվելու են հաջորդ շաբաթ: