|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսական EaDaily պարբրականն անդրադարձել է երեկ Միքայել Մինասյանի հրապարակած սենսացիոն նամակին, որով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոդավորված ձևակերպումներով Արցախյան պատերազմի սկսվելուց 26 օր առաջ զգուշացրել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի և դրա ընթացքի մասին՝ միաժամանակ առաջարկելով դիմել դաշնակից ՀԱՊԿ-ին ռազմական աջակցություն ստանալու համար։
Ռուսական պարբերականը նշել է, որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք հետևողականորեն արդեն երկար ժամանակ փորձում են հայ հասարակության աչքում հեղինակազրկել ՀԱՊԿ-ը։
«Ինչպես ժամանակին գրել է EaDaily-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանին կցված խորհրդականները նպատակաուղղված և հետևողական ձևով քայքայեցին հայ հասարակության վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ դրանով խաթարելով Ռուսաստանի համար դաշնակից պետության (Հայաստանի) ազգային անվտանգության հիմքերը»,-գրում է ռուսական պարբերականը։