|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրերս հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված, ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին:
«Հայկական ժամանակը» գրում է, որ 2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկայումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը: Ինչո՞ւ կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբևէ չդիմեց Սերժ Սարգսյանին:
«ՀԺ» թղթակցի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ պատասխանել է. «Տարբեր ժամանակներում նման միջնորդություններ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կատարվել են: Անգամ նաև գրավոր դիմումներ են եղել ՀՀ իշխանություններին, որպեսզի քաղբանտարկյալներ ազատ արձակվեն, և այնպես չէ, որ միայն օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցների համար ենք միջնորդում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում»: