|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Երկուշաբթի, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։ Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչև 15 հազար դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում՝ 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3 հազար, մեկ միլիոնից ավելիի դեպքում՝ 15 հազար։
Կառավարության հիմնավորմամբ՝ նոր առաջարկը հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։ Դեռ անցած ամիս կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ աշխատավարձի չափը, 1000 դրամի փոխարեն 3 հազար գանձել, սակայն ըստ ամենայնի հասկացան, որ դա անարդար մոտեցում է, և դժգոհություն կբարձրանա։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: