|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ ավարտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի առաջին նիստը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008 - 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար` թվով 170 (զոհ և հաշմանդամություն): Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015 - 2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 - 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին»,- գրել է հիմնադրամի տնօրենը։