|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը քննադատել է թուրք լրագրող Ջան Դյունդարի դատավճիռը, որը բացահայտել է պետական գաղտնիքներ. հաղորդում է Haber7-ը:
«Այս որոշումը լուրջ հարված է հասցրել Թուրքիայում լրատվամիջոցների ազատությանը»,- ասել է Մաասը։
Ըստ նրա՝ լրագրությունը մասնագիտություն է, որից հասարակությունը չի կարող հրաժարվել: «Հատկապես՝ երբ մենք գնահատում ենք կառավարության գործողությունները կրիտիկական տեսանկյունից»,- ասել է Մաասը:
Նա նաև նշել է, որ մամուլի ազատությունը հիմնարար իրավունք է, և կոչ արել Թուրքիային՝ կատարել «ԶԼՄ-ների ազատությունն» ապահովելու պարտավորությունը`համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:
Հիշեցնենք, որ Cumhuriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիայում «քաղաքական և ռազմական լրտեսության» և «զինված ահաբեկչական կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու համար». նա 2015 թ. բացահայտել էր Էրդողանի և սիրիացի զինյալների կապը։