|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այն երկրները, որոնք պատժամիջոցներ են նախաձեռնել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով, ոչ միայն ապացույց չեն տրամադրել Մոսկվային, այլև ԵՄ-ի՝ իրենց գործընկերներին. երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Այն երկրները, որոնք նախաձեռնել են այս քայլը, ապացույցներ չեն տրամադրել ոչ միայն Ռուսաստանի իշխանություններին, այլև նույնիսկ ԵՄ-ի՝ իրենց գործընկերներին», - ասվում ՌԴ դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ որոշումը, որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային իրավունքներին և ներքին գործերին չխառնվելու Հելսինկյան սկզբունքներին, կայացվել է «շտապողականության և գաղտնիության մթնոլորտում»:
ԱԳՆ–ն նաև խոստացել է ընդլայնել ԵՄ անդամ–պետությունների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելված է մտնել ՌԴ տարածք։