|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է գտնվել։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:
ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար: