|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ և կուլիսային ձևաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում և դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել:
Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության ներսում կրկին հրաժարականներ լինեն, ընդհուպ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի մինչև դեկտեմբերի վերջ: Սա սցենար է, որը հավանական է համարվում արդեն նաև իշխանության ներսում: Իհարկե, իշխանությունն ամեն գնով փորձելու է հասնել այն բանին, որ 17 կուսակցությունների առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չընտրվի, այլ լինի երրորդ անձ, որը ընդունելի կլինի նաև իրենց համար: Տեսնենք` ինչով կավարտվեն գործընթացները»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: